April 26

Ինը

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: կից

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: հարադիր

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, ինըսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց,

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

եթե մյուս բառի առաջին տառը ձայնավոր է գրվում է ինն, իսկ եթե բաղաձայն ուրեմն ինը

April 24

Գարնանային արկած

Մի գարնան առավոտ ես և ընկերներս որոշեցինք գնալ անտառ զբոսնելու։ Ճանապարհին տեսանք մի տարօրինակ ծառ։ Ծառի վրա կային ծակ անցքեր, ես և իմ ընկերները ուշադրություն չդարձրեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը ։ Արևը մայր մտավ, իսկ ես և իմ ընկերները մոլորվել էինք անտառում։

Ստիպված մենք գիշերեցինք անտառում։ Ես գիշերը զարթնեցի և իմ ընկերներ քնած էին ,

ես լսեցի երեխայի ճիչ ,որ գալիս էր թփերի ետևից, ես մոտեցա և տեսա, որ բուն է այդ ձայնը հանում։ Ես հանգստացա և գնացի քնելու։ Առավոտյան ես պատմեցի իմ ընկերներին և մենք գտանք ճանապարհը և գնացինք տուն։

April 23

«Ով իր մորթին փոխի` ջուխտ գնդակի կհանդիպի»

Հին ժամանակ մի ագահ որսորդ է լինում։

Էդ որսորդը շատ քարայծեր ու ոչխարհներ է սպանում, բայց աչքը չի կշտանում։ Մի օր էլ կնոջն ասում է․

-Ես դրանց կենդանի պիտի բռնեմ։

Ասում է, հրացանն առնում է սար է բարձրանում, մի շատ խոշոր արու այծ է սպանում։ Տիկ է հանում էդ այծին, մտնում մորթու մեջ, ահագին եղջյուրներն էլ ամրացնում իր գլխին ու այդպես գնում լեռան ծերպերը, ուր քարայծերն էին թաքնվում։

Ժայռի տակով նա զգուշությամբ մոտենում է այծերի հոտին, էն մտքով, որ նրանց խաբի ու կենդանի-կենդանի բռնի։

Էդտեղ մի որսորդ դարան մտած՝ որսի է սպասելիս լինում։ Էդ որսորդը տեսնում է մի ահագին քարայծ կամաց-կամաց գնում է դեպի մառախուղի մեջ հազիվ երևացող հոտը։ Հրացանը մեկնում է, որ կրակի, մեկ էլ մտածում է․ «Շատ է մեծ, վայ թե մի գնդակով չընկնի»։

Իր հին հրացանի փողից մի մեծ կլոր գնդակ էլ է ներս գցում, շամփուրով ամրացնում և զույգ գնդակներն էլ արձակում է քարայծի վրա։ Կրակելուն պես մի մարդկային ճիչ է լսում։ Վազում տեսնում է, որ իր սպանածը մարդ է՝ այծի մորթու մեջ․․․

-Այ մարդ, ինձ ինչի՞ տակ գցեցիր,- գոչում է որսորդը սարսափած։

Այդտեղ այծի մորթով մարդը պատմում է իր ագահության ու խորամանկության մասին և հոգին փչում է։

Որսորդը նրան թաղում է, գերեզմանին մի տափակ քար է գցում ու վրան փորագրում հետևյալ խրատական ու իմաստալից խոսքը։

«Ով իր մորթին փոխի՝ զույգ գնդակի կպատահի»։

April 21

Հնարագետ ջուլհակը: Ղ. Աղայան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  3. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  4. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

1 անհամար -անչափ համբավ-Լուր հանճար-Հանճարեղ  ճախարակ- ծիծեռնիկ  ջուլհակ-կտավագործ  տարօրինակ-զարմանալի  փարատել-Ցրել

միմյանց-Իրար Դատարկ- Փուչ  լուռ ու մունջ-առանց ձայն

2 Հատուկ անուն -Շահ-Աբաս գոյական-եղեգ  ցորեն  աղունիկ օրորոց   տանիք

անձ-Թագավոր  ջուլհակ գիտնական ժողովուրդ դերվիշ 

3 ջուլհակը շատ խելացի է և խորամանկ , իսկ դերվիշը հնարամիտ և լռակյաց

April 16

Հնարագետ ջուլհակը: Ղ. Աղայան

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

April 15

Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

ան-Սիրտ, վախ-կոտ, քար-ոտ, մայր-ական, երկինք-երկնային, արև-ային, փայտ-ե, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա-Ֆրանսիական, Գերմանիա-:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

  1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

  1. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

April 8

Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • գործակատարին: գործակատարը ճիշտ է վարվել վաճառականի հետ քանի , որ վաճառականը խիղճ չուներ իսկ ով խիղճ չունի նա մեռած է բոլորի համար
April 8

Ինքնաստուգում

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր+հանել, դժ+բախտ, ան+հնար, չ+կամ, չ+գալ, դժ+գոհ, ան+հեռատես, արտա+բյուջե, ներ+մուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն-շնաձուկ, գինի-գինետուն, բույս-բուսակեր, հույս-անհույս, լույս-լուսամուտ, տարի-տարեկան, օր-միջօրե:

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս+ա+ցուցակ, չ+տես, մարդ+ա+կեր, յուղ+ոտ, հաց+աման, աման+եղեն, լույս+ավոր, լույս+ա+մուտ, ան+տեսանելի, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ, դուռն+ակ, լավ+ություն, ան+հոգնել, դժ+գոհ, քար+ոտ, պարսիկ+ուհի, հայ+ուհի, Վր+ա+ստան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի։

Խմորեղեն, անհաշտ, դժգոհ, գարնանային, հայուհի, Հնդկաստան։

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Գոյականներ

Աշխատանք

Հիշողություն

Մազեր

Գրիչ

Խոսք

Վազք

Սեղան

Ուսուցիչ

Երևան

Անտառ

Աշխեն

Ածական

Բարեսիրտ

Գեղեցիկ

Մեղմ

Ազնիվ

Դյութական

Տնտեսուհի

Հաճելի

Անսիրտ

Բայ

Աշխատում է

Խոսել

Վազել

Կխոսեմ

Գոռում էին

Մեծացավ

Վերադառնալ

April 7

Ղազարոս Աղայանի մասին

Ծնվել էապրիլի 4  1840
ԾննդավայրԲոլնիս-Խաչեն, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 20 (հուլիսի 3), 1911 (71 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

Հեքիաթներ և զրույցներ

March 22

Դասարանական աշխատանք

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի, քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ: հասարկ գոյականներ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ): հատուկ գոյականներ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ ցույց տվող գոյականներ – Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի, Տիգրան Մեծ, Նաիրա, Արմեն Տիգրանյան։

Իր ցույց տվող գոյականներ – ջրվեժ, Սևան, քար, վարդ, երկաթ։

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական Գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ, տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր ցույց տվող գոյականներ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Էլիզան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Միքայելը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:

Հավը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը: