March 30

Մարդու զգայարանները

Շոշափելիք

Շոշափելիքը նրա համար է, որ մենք կարողանալ շոշափել այդ իրը, կամ այդ առարկան։

Համ

Եթե մենք չզգայնք համը, մենք չենք կարող զգալ ուտելիքի համը, թե այն քաղցր է թե դառն է։

Հոտ

Հոտը նրա համար է, որ զգանք ուտելիքի հոտը վառված է թե նորմալ ։

Տեսողություն

Եթե մարդը չունենար տեսողություն կարող էր իրեն վնաս տալ , գնալ ինչ-որ տեղից նրան վնասել։

Լսողություն

Լսողությունը նրա համար է, որ մենք լսենք մեր մայրիկին ու հայրիկին։

March 22

ԱՌՅՈԻԾԻ ՈՒ ԿԱՏՎԻ ՀԵՔԻԱԹԸ։ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Ես կարդացել եմ հայկական ժողովրդական հեքիաթներ,որից կառանձնացնեմ առյուծի և կատվի հեքիաթը։

Հերոսները երեքն են՜ կատուն,առյուծն ու մարդը։

Առյուծ տեսնելով կատվին մտածում է, որ կատուն էլ է իր պես գազան, որը ընկնելով մարդու ձեռքը փոքրացել է։

Եվ առյուծը որոշում է մարդու հախից գալ։ Սակայն մարդը իր խելքի շնորհիվ կարողանում է հաղթել առյուծին և նրան ծուղակը գցել։

Այս հեքիաթում կատուն ստախոս է,որովհետև խափում է առյուծին,որ նա էլ է իր պես գազան։

Առյուծը միամիտ է,քանի որ նրան խափում է կատուն,հետո հիմարացնում և ծուղակն է գցում մարդը։

Իսկ մարդը այս հեքիաթում խելացի է,քանի որ կարողանում է իր խելքի միջոցով հաղթել իրենից առավել ուժեղ առյուծին։

;

March 22

Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում գարնանը գյուղում

Գարնանը դեռ ձյուն է լինում շատ տեղերում,ուստի շատ կարևոր է ծառերի,սածիլների պաշտպանությունը,որ եղանակի փոփոխությունից սպասվող բերքը չտուժի։Գյուղացիները այգում մաքրում են ձմեռային աղբը։Պատրաստում են և օգտագործում են օրգանական պարարտանյութեր։Նախքան ինչ որ բան հողի մեջ տնկելը,պետք է համոզվել,որ հողի մեջ բավարար քանակությամբ սնուցիչներ կան,օրինակ տորֆը կամ գոմաղբը։Ինչպես նաև ուշադրություն են դարձնում սիզամարգերին։Օգտակար է ցողել մարգագետնի ողջ մակերեսը ավազով,հարթեցնել մակերեսը և թարմ սերմեր ցանել։

March 22

Եղանակի,օրվա փոփոխության դիտարկում

Մարտի 21ից սկսեց գարնանային արձակուրդները, ես մնալով տանը դիտարկեցի եղանակի օրվա փոփոխությունները։ Առավոտյան, երբ ես արթնանում էի ,տեսնում էի, որ ձյուն է գալիս։ Հետո արևն էր դուրս գալիս և ձյունը հալվում էր։ Օդի ջերմաստիճանը նվազել է, դրսում ցուրտ է, կարծես ձմեռ լինի։ Դեռ մի քանի օր էլ կլինի ձմեռային եղանակ, հետո կտաքանան օրերը և գարունը կմտնի իր դերի մեջ։

March 10

Փոքրիկ մարդուկները

Ես ինչ հասկացա այս հեքիաթից։ Ես հասկացա, որ եթե մարդ քեզ լավություն է անում դու էլ, նրան մի բանով օգնես, ու ես հասկացա, որ մարդ օգնության կարիք ունի նրան պետք է օգնես։

March 9

Խորհուրդ ծիծեռնակին

Բարև ծիծեռնակ։ Ես Նարեկն եմ, ես քեզ ուզում եմ մի քանի խորհուրդներ տամ։ Օրինակ պետք է պաշտպանես քո բույնը, երբ դու գնում ես ճյուղ բերես,քամին քո բույնը քանդում է, իսկ դու պետք է պաշտպանես քո բույնը։

Դու կարող ես ձագեր պահել, որ նրանք մեծանան քեզ կօգնեն երբ, որ բույնը քանդվի կգնան ճյուղ կբերեն և կսարքեն բույնը։ Ու միշտ ուշադիր եղիր, որ քո բույնը չքանդվի։