October 15

Այց Կոմիտասի թանգարան

Նարեկ Գրիգորյան

Մենք դասարանի աշակերտների, հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։ Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և Կոմիտասի կյանքի համառոտ ժամանակագրությունը։

Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում։

Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը։Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն։Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից։Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները և նրանց ազդագրերը, ծրագրերը, տոմսերը և այլն։

Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ Կոմիտասի կերպարը ցուցադրված է քանդակագործության միջոցով, նաև շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։

Ես շատ հավանեցի հատկապես Կոմիտասի սրինգն ու դաշնամուրը։ Ես շատ հագեցած օր ունեցա։Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել մեծն Վարդապետի թանգարանում,ծանոթանալ նրա կյանքին և ստեղծագործություններին։


Posted October 15, 2023 by Նարեկ Գրիգորյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*