October 5

Անտառում

Նարեկ Գրիգորյան

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1.  Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը  գրավոր պատմի՛ր (արձակի փոխադրիր)։
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառում ամպամած էր

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Անտառում ձայներ էին լսվում

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Աշունը քնացնում էր անտառին (պոխաբերական իմաստ)

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Սնկի վրա եղյամն էր նստել

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:Փայտահատը հին երգն էր կրկնում
    Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
    Թեղին անտարբեր ականջ էր դնում
    Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
  2. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  3. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները: կապույտ-երկնագույն, մշուշ-Մառախուղ, կածան-նեղ ճանապարհ, եղյամ-ցող, հողմ-ուժեղ քամի, որսկան -որսորդ


Posted October 5, 2023 by Նարեկ Գրիգորյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*