January 12

Հայկական ազգային տարազ

Նարեկ Գրիգորյան

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Վերջիններս աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա էին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք էլ ամբողջացրել են տարազային համալիրը:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում: Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ։


Posted January 12, 2022 by Նարեկ Գրիգորյան in category երկարօրյա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*