Ուսումնական աշուն

Մեր ամառանոցը գտնվում է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում։ Մարմարիկ գյուղում հոսում է Մարմարիկ գետը , այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից; Գետի երկարությունը 37 կմ է։ Մարմարիկ գյուղում պատմամշակույթային կառույցներից պահպանվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին(9 -10 դարեր) ։ Այստեղ բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի , կարտոֆիլի,ծխախոտի և կաղամբի մշակությամբ։